Իմ զամբյուղը Ընդամենը՝ 0 դր.

Դուք ունեք 0 ապրանքներ այս զամբյուղում

Ձեր զամբյուղում ապրանքներ չունեք

Ապրանքն ավելացվեց Ձեր զամբյուղում

Քանակ
Ընդհանուր

Ձեր զամբյուղում 0 ապրանք կա: Ձեր զամբյուղում 1 ապրանք կա:

Ապրանքների ընդհանուր քանակը
Առաքման ընդհանուր ծավալը  Անվճար առաքում:
Ընդհանուր
Շարունակել գնումները Անցնել ստուգմանը

ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ

Առաջարկվող ապրանքներ

Ապրանքանիշ «BERDASHEN»

        Գործարանը ստեղծվել է 1931թ-ին, իսկ 2002թ-ին ներգրավվելով ևս 2 գործարան, վերակազմավորվել է որպես «Ստեփանակերտի Կոնյակի Գործարան» ՓԲԸ: «Ստեփանակերտի Կոնյակի Գործարանը» իր գործունեությունը ծավալում է մասնավորապես այնպիսի ուղղություններում, ինչպիսիք են կոնյակագործությունը, գինեգործությունը, ինչպես նաև մրգային օղու թորման արտադրությունը: Այս ամենը իրագործվում է շուրջ 800 հմուտ մասնագետների աշխատանքի շնորհիվ, մասնավորապես բարձրորակ կոնյակագործների և գինեգործների: Գործարանն ունի շուրջ 110 հա նռան, հոնի և թթի այգիներ: Սրանց հիմնական առանձնահատկությունը կայանում է նրանում, որ տեղակայված լինելով բարձր դիրքում, այս այգիները կլանում են կիզիչ արևի ողջ ջերմությունը, ինչն էլ իր հերթին յուրահատուկ համ է հաղորդում բերքին: Հնեցման համար օգտագործվող կաղնե տակառները պատրաստվում են մեր հմուտ վարպետների կողմից՝ Արցախյան անտառներից ստացվող կաղնու փայտից: Ամբողջ մթերումը կատարվում է գործարանին պատկանող այգիներից ստացված  ընտրյալ խաղողից՝ խնդողնի, ռքածիթելի, արենի և բանանց տեսակի: Մթերված բերքը առանձնանում է իր հարուստ գունային գամմայով և քաղցրությամբ, որն էլ ապահովում է մեր արտադրանքի անկրկնելի բնական համը: «Ստեփանակերտի Կոնյակի Գործարանի» գործունեության հիմնական ռազմավարական ուղղությունը կոնյակագործությունն է: Ներկայումս գործարանում հնեցման է դրված ավելի քան 100 000 դեկալիտր կոնյակի սպիրտ: Մեր գործունեության մյուս կարևոր ճյուղը գինեգործությունն է: Մթերվող խաղողի բերքի մի զգալի մասը նպատակաուղղված է գինիների արտադրությանը: Մեծ նշանակություն ունի գործարանի համար նաև պտղամրգային օղիների արտադրությունը, որոնք պատրաստվում են միմիայն բնական հումքից՝ ավանդական և ժամանակակից տեխնոլոգիաներով:

  • Դիտել որպես՝

  • Դիտել որպես՝
Խնդրում ենք սպասել...