Իմ զամբյուղը Ընդամենը՝ 0 դր.

Դուք ունեք 0 ապրանքներ այս զամբյուղում

Ձեր զամբյուղում ապրանքներ չունեք

Ապրանքն ավելացվեց Ձեր զամբյուղում

Քանակ
Ընդհանուր

Ձեր զամբյուղում 0 ապրանք կա: Ձեր զամբյուղում 1 ապրանք կա:

Ապրանքների ընդհանուր քանակը
Առաքման ընդհանուր ծավալը  Անվճար առաքում:
Ընդհանուր
Շարունակել գնումները Անցնել ստուգմանը

ԿԱՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ԿԱՐԴԱԼ սույն պայմանները նախքան կայքի օգտագործումը կամ որևէ անձնական տեղեկությունների տեղադրումը «alcoland.am» կայքում (այսուհետ՝ «Կայք»):
Սույն պայմանները գործում են Կայքի և 16 տարին լրացած ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց համար, ովքեր ՀՀ քաղաքացիական օրենսդրության համաձայն, ճանաչվում են որպես քաղաքացիական իրավահարաբերությունների կողմեր (այսուհետ ՝ «Օգտագործող»):
Յուրաքանչյուր անգամ կայքից կամ կայքի որևէ առանձին բաժնից օգտվելիս, ինչպես նաև գնում կատարելիս՝ Դուք համաձայնում եք սույն պայմաններին: Այս պայմաններին անհամաձայնության դեպքում՝ խնդրում ենք դադարեցնել Կայքի օգտագործումը:
Մենք իրավասու ենք փոխել մեր պայմանները ցանկացած ժամանակ՝ առանց նախապես ծանուցելու: Սույն պայմանների փոփոխության դեպքում դրանք անմիջապես ուժի մեջ են մտնում: Առաջարկում ենք պարբերաբար ստուգել Կայքի պայմանները՝ բոլոր փոփոխություններին ծանոթանալու նպատակով:
Ալկոլենդը իրավասու է ՀՀ օրենսդրության համաձայն սահմանափակել կամ դադարեցնել դեպի Կայք մուտքի հնարավորությունը այն ֆիզիկական անձանց և/կամ իրավաբանական անձանց համար, որոնք խախտում են Օգտագործողի համար նախատեսված սույն պայմանները:

Ալկոլենդի մասին
«Միկմաքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 2011 թվականին ՀՀ-ում գրանցված առևտրային կազմակերպություն է:
Ալկոլենդ Կայքը առցանց վաճառքի համակարգ է, որը թույլ է տալիս Օգտագործողներին գնել ոգելից խմիչքներ, ինչպես նաև խմիչքների այլ տեսակներ (այսուհետ՝ «Ապրանքներ»):
Խմիչքների ամբողջ տեսականին, ինչպես նաև գները հասանելի են Օգտագործողների համար:

Կայքի օգտագործման կանոններ
Կայքից պատվեր կատարելու դեպքում Օգտագործողները պարտավորվում են լրացնել իրենց կոնտակտային տվյալները, ինչպես նաև ֆինանսական տվյալները: Այս տեղեկություններն անհրաժեշտ են վճարումն իրականացնելու և Օգտագործողների պատվերներն ընդունելու համար: Ձեր պատվերն իրականացնելիս խոչընդոտներ առաջանալու դեպքում, վերոնշյալ տեղեկությունների միջոցով մենք կապ ենք հաստատում Օգտագործողի հետ:
Օգտագործողը համաձայնվում է չկիրառել ոչ մի ծրագիր կամ սարքավորում Կայքի էջերի կամ պարունակության արտատպման համար՝ առանց Ալկոլենդի նախնական գրավոր համաձայնության:
Մեր կողմից մատուցվող ծառայությունների շրջանակներում Օգտագործողները իրավունք չունեն՝

  1. կատարել անօրինական գործողություններ այլ Օգտագործողների նկատմամբ,
  2. խախտել սույն Պայմանները,
  3. խուսափել պատվիրված Ապրանքների համար վճարելուց,
  4. տեղադրել կեղծ տեղեկություններ,
  5. կատարել այնպիսի գործողություններ, որոնք կվտանգեն Կայքի հեղինակությունը:

Օգտագործողի անունից Կայքում ցանկացած գործողությունների իրականացումը Ալկոլենդի կողմից կդիտարկվի որպես Ձեր կողմից պաշտոնական դիմում ընկերությանը:

Վճարման կարգը
Յուրաքանչյուր Ապրանքի համար վճարման ենթակա գումարը սահմանված է Ապրանքի նկարագրության աջ մասում: Մենք իրավասու ենք պարբերաբար փոփոխել Ապրանքների գները և/կամ վճարման կարգը՝ դրանք տեղադրելով Կայքում:
Ապրանքների դիմաց վճարումը կարող է իրականացվել հետևյալ եղանակներով՝

  1.  ապրանքն առաքելու պահին վճարելու,
  2.  բանկային քարտով առցանց վճարում կատարելու միջոցով,
  3.  իրավաբանական անձանց կողմից գնում կատարելու դեպքում, նաև Ալկոլենդի հաշվին բանկային փոխանցում կատարելու միջոցով:

Մտավոր սեփականության իրավունք
Կայքի բոլոր նյութերը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պաշտպանված են հեղինակային իրավունքով, ապրանքային նշաններով և արտոնագրերով:
Նշված պաշտպանությունը վերաբերում է բոլոր տեքստերին, պատկերներին, մուլտիմեդիայի նյութերին, ծրագրային ծածկագրերին, տեղեկատվական/գովազդային նյութերին և Կայքի պարունակությունը կազմող այլ հեղինակային իրավունքի առարկաներին:

Գաղտնիություն
Սույն կանոնները կիրառելի են Կայքի համար: Մենք հարգում ենք Օգտագործողների անձնական տվյալների գաղտնիության իրավունքը և պաշտպանում ենք մեր հաճախորդների իրավունքները: Ալկոլենդը Կայքում գտնվող տեղեկությունները կօգտագործի միայն իր սեփական նպատակներով՝ բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
Ալկոլենդը ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և երրորդ անձանց հետ պայմանագրային պարտավորությունների կատարման նպատակով տեղեկություններ է տրամադրում իր գործընկերներին, սակայն այդ տեղեկությունները կապված չեն որևէ անձին պատկանող անձնական տեղեկությունների հետ:
Ալկոլենդը խստորեն պահպանում է Ձեր անձնական տեղեկությունների գաղտնիությունը: Անձնական տեղեկությունների հավաքագրման դեպքում (օրինակ՝ անուն, ազգանուն, էլ-փոստի հասցե, հեռախոսահամար և քարտի հաշվեհամար) Ալկոլենդի նպատակն է զարգացնել մեր կողմից մատուցվող ծառայությունների հասանելիությունը և Ձեզ տեղյակ պահել մեր նոր ապրանքների, ծառայությունների և գովազդային տեղեկությունների մասին: Մենք չենք վաճառում, փոխանականում կամ որևէ այլ կերպով տրամադրում Ձեր անձնական տեղեկությունները:
Ալկոլենդը պարտավորվում է կոնֆիդենցիալ պահել և չբացահայտել Օգտագործողներից ստացված տեղեկատվությունը, երբ նրանք գրանցվում են և փոփոխում են իրենց տվյալները (սա չի վերաբերում այնպիսի տեղեկատվությանը, որն անհրաժեշտ է գործարքներն ավարտին հասցնելու համար):
Օգտագործողը համաձայնվում է կոնֆիդենցիալ պահել և չբացահայտել իր գաղտնաբառը: Եթե գաղտնաբառը որևէ պատճառով հայտնի է դարձել երրորդ անձանց, Օգտագործողը համաձայնվում է անմիջապես փոխել այն:
Օգտագործողը համաձայնվում է կոնֆիդենցիալ պահել և չհայտնել երրորդ անձանց տեղեկություններ այլ Օգտագործողների մասին, որոնք նրան հայտնի են դարձել փոխադարձ շփման կամ գործարքների կատարման ընթացքում:

Պատասխանատվություն
Ալկոլենդը պատասխանատու չէ մատակարարված ապրանքի, որակի համար, քանի որ չի հանդիսանում մատակարարված ապրանքի արտադրող, ներմուծող, ինչպես նաև որևէ առնչություն չունի այդ ապրանքի ստեղծմանը: Ապրանքի որակի նկարագրվածին անհահամապատասխանության հետ կապված հարցադրումները պետք է ուղղվեն ապրանքի արտադրողին կամ ներմուծողին: Ալկոլենդը պատասխանատու չէ Օգտագործողների գործողությունների համար և գնված ապրանքի արդյունքում այն օգտագործողներին պատճառված վնասի համար: Գնված ապրանքը օգտագործողը պարտավոր է օգտագործել նրա նշանակությանը համապատասխան, ու գնորդն է կրում օգտագործման հետ կապված բոլոր ռիսկերը: Ալկոլենդը պատասխանատու չէ տեխնիկական պատճառներով կայքի գործունեության դադարեցման կամ ընդմիջման համար: Ինչևէ, Ալկոլենդը կկիրառի բոլոր ջանքերը նման ընդմիջումները կանխելու համար:
Օգտագործողը պատասխանատու է Կայքին տրամադրված տեղեկատվության ճշգրտության ու հավաստիության համար:
Ալկոլենդը պատասխանատու չէ ուղղակի կամ անուղղակի վնասների համար, որոնք առաջացել են Օգտագործողի կողմից Կայքի ծառայություններից օգտվելու կամ օգտվելու անհնարինության պատճառով, ինչպես նաև Օգտագործողի կողմից չթույլատրված/անօրինական ճանապարհով Օգտագործողի գաղտնաբառին, անձնական համակարգչին կամ անձնական տեղեկատվությանը (այդ թվում նաև անձնական տվյալներին) հասանելիություն ստեղծելու համար:
Եթե Կայքը պարունակում է այլ ինտերնետ ռեսուրսներին հղումներ, ապա Օգտագործողը սույնով ընդունում և համաձայնվում է, որ Ալկոլենդը չի կրում որևէ պատասխանատվություն այդ ինտերնետ ռեսուրսների հասանելիության և դրանցում տեղադրված նյութերի համար, ինչպես նաև նման նյութերի օգտագործման արդյունքում պատճառված ցանկացած վնասի համար:

Վեճերի լուծման կարգ
Այն Օգտագործողը, որը կարծում է, որ իր իրավունքները և շահերը խախտվել են Ալկոլենդի կողմից, վերջինիս իր բողոքն ուղարկում է էլ. փոստով info@alcoland.am հասցեով: Բողոքը ստանալուց հետո, 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում, Ալկոլենդը պարտավոր է հայտնել իր տեսակետը բողոքի վերաբերյալ և ուղարկել իր պատասխանը տվյալ Օգտագործողին էլ. փոստի միջոցով:

Ալկոլենդի կողմից չեն դիտարկվում անանուն բողոքները, ինչպես նաև այն բողոքները, որոնց հասցեատիրոջ տվյալները չեն համապատասխանում Կայքում գրանցված որևէ Օգտագործողի տվյալների հետ:
Եթե կողմերը չեն կարողանում լուծել վեճը բանակցությունների միջոցով, ապա այն ենթակա է լուծման ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:


Խնդրում ենք սպասել...