Դուք ունեք 0 ապրանքներ այս զամբյուղում
Ձեր զամբյուղում ապրանքներ չունեք
Գործարանը ստեղծվել է 1931թ-ին, իսկ 2002թ-ին ներգրավվելով ևս 2 գործարան, վերակազմավորվել է որպես «Ստեփանակերտի Կոնյակի Գործարան» ՓԲԸ: «Ստեփանակերտի Կոնյակի Գործարանը» իր գործունեությունը ծավալում է մասնավորապես այնպիսի ուղղություններում, ինչպիսիք են կոնյակագործությունը, գինեգործությունը, ինչպես նաև մրգային օղու թորման արտադրությունը: Այս ամենը իրագործվում է շուրջ 800 հմուտ մասնագետների աշխատանքի շնորհիվ, մասնավորապես բարձրորակ կոնյակագործների և գինեգործների: Գործարանն ունի շուրջ 110 հա նռան, հոնի և թթի այգիներ: Սրանց հիմնական առանձնահատկությունը կայանում է նրանում, որ տեղակայված լինելով բարձր դիրքում, այս այգիները կլանում են կիզիչ արևի ողջ ջերմությունը, ինչն էլ իր հերթին յուրահատուկ համ է հաղորդում բերքին: Հնեցման համար օգտագործվող կաղնե տակառները պատրաստվում են մեր հմուտ վարպետների կողմից՝ Արցախյան անտառներից ստացվող կաղնու փայտից: Ամբողջ մթերումը կատարվում է գործարանին պատկանող այգիներից ստացված ընտրյալ խաղողից՝ խնդողնի, ռքածիթելի, արենի և բանանց տեսակի: Մթերված բերքը առանձնանում է իր հարուստ գունային գամմայով և քաղցրությամբ, որն էլ ապահովում է մեր արտադրանքի անկրկնելի բնական համը: «Ստեփանակերտի Կոնյակի Գործարանի» գործունեության հիմնական ռազմավարական ուղղությունը կոնյակագործությունն է: Ներկայումս գործարանում հնեցման է դրված ավելի քան 100 000 դեկալիտր կոնյակի սպիրտ: Մեր գործունեության մյուս կարևոր ճյուղը գինեգործությունն է: Մթերվող խաղողի բերքի մի զգալի մասը նպատակաուղղված է գինիների արտադրությանը: Մեծ նշանակություն ունի գործարանի համար նաև պտղամրգային օղիների արտադրությունը, որոնք պատրաստվում են միմիայն բնական հումքից՝ ավանդական և ժամանակակից տեխնոլոգիաներով:
«alcoland.am» առցանց (online) խանութը իրականացնում է ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների առաքում Հայաստանում և ԼՂՀ-ում: Յուրաքանչյուր սպառող ունի հնարավորություն տեղեկացկած լինելու և կատարելու ճիշտ ընտրություն: Մեր նպատակն է ապահովել որակյալ սպասարկում՝ խնայելով Ձեր ժամանակը և դրամապանակը:
(+374) 91 967 769
(+374) 55 967 769