Դուք ունեք 0 ապրանքներ այս զամբյուղում
Ձեր զամբյուղում ապրանքներ չունեք
ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ԿԱՐԴԱԼ սույն պայմանները նախքան կայքի օգտագործումը կամ որևէ անձնական տեղեկությունների տեղադրումը «alcoland.am» կայքում (այսուհետ՝ «Կայք»):
Սույն պայմանները գործում են Կայքի և 18 տարին լրացած ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց համար, ովքեր ՀՀ քաղաքացիական օրենսդրության համաձայն, ճանաչվում են որպես քաղաքացիական իրավահարաբերությունների կողմեր (այսուհետ ՝ «Օգտագործող»):
Յուրաքանչյուր անգամ կայքից կամ կայքի որևէ առանձին բաժնից օգտվելիս, ինչպես նաև գնում կատարելիս՝ Դուք համաձայնում եք սույն պայմաններին: Այս պայմաններին անհամաձայնության դեպքում՝ խնդրում ենք դադարեցնել Կայքի օգտագործումը:
Մենք իրավասու ենք փոխել մեր պայմանները ցանկացած ժամանակ՝ առանց նախապես ծանուցելու: Սույն պայմանների փոփոխության դեպքում դրանք անմիջապես ուժի մեջ են մտնում: Առաջարկում ենք պարբերաբար ստուգել Կայքի պայմանները՝ բոլոր փոփոխություններին ծանոթանալու նպատակով:
Ալկոլենդը իրավասու է ՀՀ օրենսդրության համաձայն սահմանափակել կամ դադարեցնել դեպի Կայք մուտքի հնարավորությունը այն ֆիզիկական անձանց և/կամ իրավաբանական անձանց համար, որոնք խախտում են Օգտագործողի համար նախատեսված սույն պայմանները:
Ալկոլենդի մասին
«Միկմաքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 2011 թվականին ՀՀ-ում գրանցված առևտրային կազմակերպություն է:
Ալկոլենդ Կայքը առցանց վաճառքի համակարգ է, որը թույլ է տալիս Օգտագործողներին գնել ոգելից խմիչքներ, ինչպես նաև խմիչքների այլ տեսակներ (այսուհետ՝ «Ապրանքներ»):
Խմիչքների ամբողջ տեսականին, ինչպես նաև գները հասանելի են Օգտագործողների համար:
Կայքի օգտագործման կանոններ
Կայքից պատվեր կատարելու դեպքում Օգտագործողները պարտավորվում են լրացնել իրենց կոնտակտային տվյալները, ինչպես նաև ֆինանսական տվյալները: Այս տեղեկություններն անհրաժեշտ են վճարումն իրականացնելու և Օգտագործողների պատվերներն ընդունելու համար: Ձեր պատվերն իրականացնելիս խոչընդոտներ առաջանալու դեպքում, վերոնշյալ տեղեկությունների միջոցով մենք կապ ենք հաստատում Օգտագործողի հետ:
Օգտագործողը համաձայնվում է չկիրառել ոչ մի ծրագիր կամ սարքավորում Կայքի էջերի կամ պարունակության արտատպման համար՝ առանց Ալկոլենդի նախնական գրավոր համաձայնության:
Մեր կողմից մատուցվող ծառայությունների շրջանակներում Օգտագործողները իրավունք չունեն՝
Օգտագործողի անունից Կայքում ցանկացած գործողությունների իրականացումը Ալկոլենդի կողմից կդիտարկվի որպես Ձեր կողմից պաշտոնական դիմում ընկերությանը:
Գաղտնիություն
Սույն կանոնները կիրառելի են Կայքի համար: Մենք հարգում ենք Օգտագործողների անձնական տվյալների գաղտնիության իրավունքը և պաշտպանում ենք մեր հաճախորդների իրավունքները: Ալկոլենդը Կայքում գտնվող տեղեկությունները կօգտագործի միայն իր սեփական նպատակներով՝ բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
Ալկոլենդը ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և երրորդ անձանց հետ պայմանագրային պարտավորությունների կատարման նպատակով տեղեկություններ է տրամադրում իր գործընկերներին, սակայն այդ տեղեկությունները կապված չեն որևէ անձին պատկանող անձնական տեղեկությունների հետ:
Ալկոլենդը խստորեն պահպանում է Ձեր անձնական տեղեկությունների գաղտնիությունը: Անձնական տեղեկությունների հավաքագրման դեպքում (օրինակ՝ անուն, ազգանուն, էլ-փոստի հասցե, հեռախոսահամար և քարտի հաշվեհամար) Ալկոլենդի նպատակն է զարգացնել մեր կողմից մատուցվող ծառայությունների հասանելիությունը և Ձեզ տեղյակ պահել մեր նոր ապրանքների, ծառայությունների և գովազդային տեղեկությունների մասին: Մենք չենք վաճառում, փոխանականում կամ որևէ այլ կերպով տրամադրում Ձեր անձնական տեղեկությունները:
Ալկոլենդը պարտավորվում է կոնֆիդենցիալ պահել և չբացահայտել Օգտագործողներից ստացված տեղեկատվությունը, երբ նրանք գրանցվում են և փոփոխում են իրենց տվյալները (սա չի վերաբերում այնպիսի տեղեկատվությանը, որն անհրաժեշտ է գործարքներն ավարտին հասցնելու համար):
Օգտագործողը համաձայնվում է կոնֆիդենցիալ պահել և չբացահայտել իր գաղտնաբառը: Եթե գաղտնաբառը որևէ պատճառով հայտնի է դարձել երրորդ անձանց, Օգտագործողը համաձայնվում է անմիջապես փոխել այն:
Օգտագործողը համաձայնվում է կոնֆիդենցիալ պահել և չհայտնել երրորդ անձանց տեղեկություններ այլ Օգտագործողների մասին, որոնք նրան հայտնի են դարձել փոխադարձ շփման կամ գործարքների կատարման ընթացքում:
Վճարման կարգ
Յուրաքանչյուր Ապրանքի համար վճարման ենթակա գումարը սահմանված է Ապրանքի նկարագրության աջ մասում: Մենք իրավասու ենք պարբերաբար փոփոխել Ապրանքների գները և/կամ վճարման կարգը՝ դրանք տեղադրելով Կայքում:
Ապրանքների դիմաց վճարումը կարող է իրականացվել հետևյալ եղանակներով՝
Մտավոր սեփականության իրավունք
Կայքի բոլոր նյութերը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պաշտպանված են հեղինակային իրավունքով, ապրանքային նշաններով և արտոնագրերով:
Նշված պաշտպանությունը վերաբերում է բոլոր տեքստերին, պատկերներին, մուլտիմեդիայի նյութերին, ծրագրային ծածկագրերին, տեղեկատվական/գովազդային նյութերին և Կայքի պարունակությունը կազմող այլ հեղինակային իրավունքի առարկաներին:
Վերադարձման կարգ
Առաքված ապրանքատեսականին անհրաժեշտ է բացել և առաքիչի ներկայությամբ ստուգել դրա համապատասխանությունը կատարված պատվերին: Եթե առաքված պատվերն ինչ-ինչ պատճառներով դուր չի գալիս գնորդին և նա ցանկանում է վերադարձնել այն ամբողջությամբ կամ մասնակի, կամ վերջինս կատարել է փոփոխություն իր պատվերի մեջ և հրաժարվել որոշ ապրանքատեսականիներ գնելուց, գնորդի կողմից բանկային քարտով առցանց վճարված գումարը վերադարձվում է:
Գնված ապրանքը հետ չի ընդունվում առաքիչի հեռանալուց հետո:
Պատասխանատվություն
Ալկոլենդը պատասխանատու չէ մատակարարված ապրանքի, որակի համար, քանի որ չի հանդիսանում մատակարարված ապրանքի արտադրող, ներմուծող, ինչպես նաև որևէ առնչություն չունի այդ ապրանքի ստեղծմանը: Ապրանքի որակի նկարագրվածին անհահամապատասխանության հետ կապված հարցադրումները պետք է ուղղվեն ապրանքի արտադրողին կամ ներմուծողին: Ալկոլենդը պատասխանատու չէ Օգտագործողների գործողությունների համար և գնված ապրանքի արդյունքում այն օգտագործողներին պատճառված վնասի համար: Գնված ապրանքը օգտագործողը պարտավոր է օգտագործել նրա նշանակությանը համապատասխան, ու գնորդն է կրում օգտագործման հետ կապված բոլոր ռիսկերը: Ալկոլենդը պատասխանատու չէ տեխնիկական պատճառներով կայքի գործունեության դադարեցման կամ ընդմիջման համար: Ինչևէ, Ալկոլենդը կկիրառի բոլոր ջանքերը նման ընդմիջումները կանխելու համար:
Օգտագործողը պատասխանատու է Կայքին տրամադրված տեղեկատվության ճշգրտության ու հավաստիության համար:
Ալկոլենդը պատասխանատու չէ ուղղակի կամ անուղղակի վնասների համար, որոնք առաջացել են Օգտագործողի կողմից Կայքի ծառայություններից օգտվելու կամ օգտվելու անհնարինության պատճառով, ինչպես նաև Օգտագործողի կողմից չթույլատրված/անօրինական ճանապարհով Օգտագործողի գաղտնաբառին, անձնական համակարգչին կամ անձնական տեղեկատվությանը (այդ թվում նաև անձնական տվյալներին) հասանելիություն ստեղծելու համար:
Եթե Կայքը պարունակում է այլ ինտերնետ ռեսուրսներին հղումներ, ապա Օգտագործողը սույնով ընդունում և համաձայնվում է, որ Ալկոլենդը չի կրում որևէ պատասխանատվություն այդ ինտերնետ ռեսուրսների հասանելիության և դրանցում տեղադրված նյութերի համար, ինչպես նաև նման նյութերի օգտագործման արդյունքում պատճառված ցանկացած վնասի համար:
Վեճերի լուծման կարգ
Այն Օգտագործողը, որը կարծում է, որ իր իրավունքները և շահերը խախտվել են Ալկոլենդի կողմից, վերջինիս իր բողոքն ուղարկում է էլ. փոստով info@alcoland.am հասցեով: Բողոքը ստանալուց հետո, 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում, Ալկոլենդը պարտավոր է հայտնել իր տեսակետը բողոքի վերաբերյալ և ուղարկել իր պատասխանը տվյալ Օգտագործողին էլ. փոստի միջոցով:
Ալկոլենդի կողմից չեն դիտարկվում անանուն բողոքները, ինչպես նաև այն բողոքները, որոնց հասցեատիրոջ տվյալները չեն համապատասխանում Կայքում գրանցված որևէ Օգտագործողի տվյալների հետ:
Եթե կողմերը չեն կարողանում լուծել վեճը բանակցությունների միջոցով, ապա այն ենթակա է լուծման ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
«alcoland.am» առցանց (online) խանութը իրականացնում է ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների առաքում Հայաստանում: Յուրաքանչյուր սպառող ունի հնարավորություն տեղեկացկած լինելու և կատարելու ճիշտ ընտրություն: Մեր նպատակն է ապահովել որակյալ սպասարկում՝ խնայելով Ձեր ժամանակը և դրամապանակը:
(+374) 91 967 769
(+374) 55 967 769